Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ 2006 թվականից դեկտեմբերից ի վեր, երբ երկրում սրվեց թմրանյութերի վաճառքի խնդիրը, անհետ կորել է ավելի քան 26 հազար մարդ։ Այս թիվն էապես մեծ է, քան նախկինում հայտարարվում էր կառավարության կողմից։
Հրապարակված թվերը գուցե ճշգրիտ չլինեն։ Ոստիկանությունը չի փնտրում մոտ 5 հազար մարդու, ովքեր կարող էին տեղափոխվել այլ վայրեր։ Չեն դիտարկվում նաև այն միգրանտները, ովքեր կորցրել են կապը հարազատների հետ։